Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,- Aysor.am-ի փոխանցմամբ, ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ: Հայաստանի ԶՈւ-երը ի վիճակի են պաշտպանել երկրի անվտանգությունը»,- ասել է Փաշինյան։
ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանը բոլոր միջոցներով ապահովելու է իր անվտանգությունը։
«ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի, դա արդեն այլ հարց է։ Մենք քննարկում ենք մեր անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները՝ կախված իրավիճակից և ընդհանուր քաղաքական համատեքստից», - ասել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին Ռուսաստանի ռազմական միջամտության հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկվել։
«Բանակցությունների օրակարգում նման հարց չկար», - նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին