Հունաստանի ԱԳՆ․ Պլանավորված է նախարար Նիկոս Դենդիասի մոտալուտ այցը Երևան
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը թվիթերում գրել է. «ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված իմ նամակում ես խնդրել եմ Մշտական խորհրդի արտահերթ նիստ գումարել՝ Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման վերաբերյալ, և վաղը ես կունենամ նորից կապ կհաստատեմ Հայաստանի արտգործնախարար Ջոհրաբ Մնացականյանի հետ»:
Նիկոս Դենդիասի՝ ԵԱՀԿ Ալբանիայի նախագահությանը ուղղված իր նամակում խնդրել է կազմակերպության Մշտական խորհրդի արտահերթ նիստի գումարումը` խնդրի անհապաղ քննարկման համար:
Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ պլանավորված է Նիկոս Դենդիասի մոտալուտ այցը Երևան։
«Հունական նախաձեռնությունը նպատակ ունի քննարկում անցկացնել ԵԱՀԿ շրջանակներում` երկու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և դիտարկել ճգնաժամը լիցքաթափելու հնարավոր բոլոր եղանակները: Նպատակը մնում է Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների հրատապ վերսկսումը՝ վեճի խաղաղ կարգավորման շուրջ։ Հունաստանը պատրաստ է նպաստել ճգնաժամի անհապաղ ապաէսկալացիայի ջանքերին», - ասվում է հայտարարության մեջ։
Հունաստանը նաև «հավանության չի արժանացնում» ցանկացած երրորդ կողմի միջամտությանը, որը լարվածություն է առաջացնում: Այս համատեքստում, ասվում է, որ Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից և հայտարարություններից, որոնք շարժվում են այս ուղղությամբ։
Նշենք, որ նախօրեին էլ ԵԱՀԿ Մշտական խորհրդում քննարկվեց Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը։