Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել
Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»,- գրել է Վ.Պողոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ Արցախի ՄԻՊ-ը հրապարակել էր քաղաքացիական չորս զոհերի անունները, որոնք զոհվել են ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով քաղաքացիական բնակավայրերում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ. ՀՀ ՄԻՊ
- Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է քաղաքացիական չորս զոհերի անուններ
- Արցախում ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհվել է 9-ամյա երեխա
- Արցախում Ադրբեջանի կրակից սպանված խաղաղ բնակիչները տատ ու թոռ են. նախագահի խոսնակ
- Արցախի ՄԻՊ աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն
- Հայ երեխաների, կանանց և ԼՂ ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են. ՀՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան