Նիկոլ Փաշինյան․Կոնկրետ իրավիճակներում պետք է օգտագործել ռուսական ռազմաբազայի ներուժը
«Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է։ կոնկրետ իրավիճակներում պետք է օգտագործել ռազմաբազայի ներուժը», - այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպմանը, գրում է interfax-ը։
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ պատերազմի այս փուլում «ներուժի օգտագործման անհրաժեշտությունը չի ձևավորվել», «բայց մենք ունենք անկանխատեսելի իրավիճակ, և ոչ ոք չի կարող ճշգրիտ կանխատեսել հետագա զարգացումը»,- ասել է Փաշինյանը:
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը հնարավոր չի համարում եռակողմ հանդիպում անցկացնելը ադրբեջանական և ռուսական կողմերի հետ՝ ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ:
«Ինտենսիվ ռազմական գործողությունների ընթացքում տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին: Բանակցությունների համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ և պայմաններ», - շեշտել է վարչապետը:
Փաշինյանն ասել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, «բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կամ Ղարաբաղը պատրաստ են հարցը լուծել իրենց ազգային շահերի և անվտանգության հաշվին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան