Անակնկալներ են սպասվում ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով. ՊՆ ներկայացուցիչ
«Թուրքական F-16-երը զույգերով համապատասխան խնդիրներ են կատարում։ Այս պահին չեմ կարող հայտնել, թե որ երկրի տարածքով են գնացել Ադրբեջան, բայց մենք այդ տեղեկությանն էլ ենք տիրապետում»,- ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներն Ադրբեջանում օգոստոսի 13-14-ի զորավարժությունների ավարտից հետո չեն հանվել, այլ մնացել են օդանավակայաններում: Այդ մասով, ըստ Ա.Հովհաննիսյանի, ՀՀ պաշտպանության նախարարությունը հարցը բարձրացրել է համապատասխան մարմիններում:
«Ադրբեջանը փորձում է ամեն կերպ սա չընդունել, նաև ծիծաղելի հայտարարությունը, որ իրենց ռազմաօդային ուժերի կազմում չկա F-16-եր: Շատ լավ գիտենք, թե իրենց ռազմաօդային ուժերի կազմում ինչ կործանիչներ կան: Լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները չեն կարող իրենց առաջադրված խնդիրները կատարել ինչպես հարկն են: Դրա համար F-16-երն այնտեղ են:
Լավ գիտենք, որ F-16-երի հետ վաղուց աշխատում էին: Հայաստանը տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում՝ ռադիոտեխնիկական հետախուզական միջոցների: Բոլոր նրանց, ովքեր հերքում են, փորձում են լուրջ չվերաբերել պաշտոնական մեր տեղեկություններին, անակնկալներ են սպասվում ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով:
Եթե որևէ մեկի մոտ կասկած կա, մենք կարող ենք ամեն ինչ իր հերթին ներկայացնել: Միջազգային փորձագետներ կան, որ պետք է տեսնեն, ուսումնասիրեն, կարող ենք այդ ամեն ինչը տրամադրել»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը նաև նշեց, որ F-16-ի օդաչուները շատ ավելի փորձառու են, ի տարբերություն ադրբեջանական օդուժի օդաչուների. «Նրանք չեն մտնում ոչ Հայաստանի, ոչ Արցախի օդային տարածք: Հայաստանի օդային տարածքի խորքեր չեն մտել, կարող է առանձին դրվագներ լինեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ հատվածում գտնվում է նաև Հայաստան-Արցախ սահմանահատվածը:
Կոնկրետ սահմանի երկայնքի վրա բարձությունը չեն խախտում, բաց իրենք նման գործելաոճի կարիք չունեն, քանի որ հեռահար միջոցներով խնդիրները լուծելու հնարավորություն ունեն:
F-16 կարող է ֆիզիկապես չմտնել Հայաստանի օդային տարածք, բայց հարված հասցնել Հայաստանի օդային տարածքին: Միջազգային տեսակետից բացարձակապես էական չէ՝ F-16-ը ֆիզիկապես գտնվում էր Վարդենիսի գլխավերևում, թե ոչ, թե գտնվում էր «Գյանջա»-ի գլխավերևում: Բայց եթե Վարդենիս տարածաշրջանին հրթիռային հարված է հասցնում, նշանակում է՝ խախտել է Հայաստանի օդային սահմանը»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում ենք թուրքական զինուժի, ներառյալ՝ օդուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց. ՀՀ ԱԳՆ
- Արցախի հյուսիսային ուղղությամբ մարտերն ընթանում են. ՊՆ
- Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից. Արցախի ԱԳՆ
- Արցախում կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ. ՊՆ
- Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են. ՊՆ ներկայացուցիչ
- Արցախի հյուսիսում Ադրբեջանն ակտիվ է. ՊՆ
- «Ժողովուրդ»․ «Այս պատերազմն իր անունն ունի՝ Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի»
- Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է. Նիկոլ Փաշինյան
- Արցախի պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ միջոցների թուրքական օդուժի գործողությունների դեմ
- «Թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով»
- Ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից. վարչապետը՝ BBC-ին
- ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է
- Ադրբեջանը Վարդենիսից բացի նաև գյուղերի քաղաքացիական օբյեկտներն է թիրախավորել. Հովհաննիսյան
- Կան տեսակետներ, որ Ալիևը Թուրքիայի պատվերն է կատարում. ադրբեջանագետ
- Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը հրետակոծեց Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան