ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության գոտուց դուրս հանել վարձկաններին ու ահաբեկիչներին
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտը տարածել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օտարերկրյա վարձկանների տեղափոխման վերաբերյալ։
ԱԳՆ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, ստացված վկայությունների համաձայն, ԼՂ հակամարտության գոտի են տեղափոխվել անօրինական խմբավորումների գրոհայիններ մասնավորապես Սիրիայից ու Լիբիայից, որպեսզի մասնակցեն մարտական գործողություններին։
«Մենք խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, դրանք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության էլ ավելի սրմանը, այլև երկարաժամկետ սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:
Մենք կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել ՝ կանխելու համար օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը հակամարտությունում և անհապաղ դուրս բերելու դրանց տարածաշրջանից»,-ասված է ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
- Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ հանդիպումներն անցել են ոչ ավանդական ձևաչափով. Զախարովա
- Reuters. Թուրքիան սիրիացի գրոհայիններ է տեղափոխում Ադրբեջան․ հաստատել են զինյալները
- Տողանյան. Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխել Ղարաբաղ