Հերթեր՝ վրաց-հայկական սահմանին
Այն բանից հետո, ինչ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն կոչ էր արել բեռնատարների վարորդներին` Վրաստանից Հայաստան ելումուտի համար օգտվել Բավրայի անցակետից` Բագրատաշենի փոխարեն, արդեն այս հատվածում գոյացել է բեռնատար մեքենաների 2 կիլոմետրանոց հերթ՝ Ժդանովականից մինչև մաքսակետ։
Վարորդները nor.ge-ի հետ զրույցում ասել են, որ Բագրատաշենով չեն կարող անցնել այնտեղ ճանապարհը փակ է, ուստի օգտվում են Ժդանովականի անցակետից։
Հերթերի գոյացության մեջ անզգուշաբար հայկական պետհամարանիշով բեռնատարը բախվել է վրացական համարանիշով բեռնատարին, ինչի հետևանքով հայկական համարանիշով բեռնատար մեքենան զգալի վնասվել է և բեռնակրի դիմային հատվածը բացվել է։ Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Հիշեցնենք, որ ելնելով անվտանգությունից՝ սեպտեմբերի 27-ին Պետական եկամուտների կոմիտեն հորդորել էր հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս մասին պայմանավորավծություն է ձեռքբերվել նաև Վրաստանի կառավարության հետ, որպեսզի Վրաստանից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվեն Բավրայի մաքսակետ:
ՊԵԿ-ը հորորդրել էր քաղաքացիներին ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն և Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան