Քաղաքական 17:36 01/10/2020 Հայաստան

Արցախի ԱԺ-ն կոչով դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը տարածել է հայտարարություն, որով դիմում է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին.

«Բաքվի իշխանությունները, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, սեպտեմբերի 27-ին նախաձեռնեցին հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները։ Իրականության մեջ այս անգամ պատերազմի վերսկսման բուն նպատակներից մեկը Թուրքիայի ազդեցության կտրուկ տարածումն է այս տարածաշրջանում, որի համար Ադրբեջանի բնիկ ժողովուրդները թափելու են իրենց արյունը, զոհվելու կամ դառնալու են հաշմանդամ։

Այս պատերազմից Ադրբեջանի ոչ մի բնիկ ժողովովրդի ներկայացուցիչ ոչինչ չի շահելու՝ ձեր և Արցախի հայության միջև չկա կիսելու ոչինչ, մեր շահերը իրար չեն հակասում։ Արցախի հայությունը միշտ էլ հարգանքով է վերաբերվել ձեզ, և վերջին տասնամյակներում Բաքվի իշխանություններն են, որ խոչընդոտում են մեր ու ձեր հազարամյակների պատմություն ունեցող շփմանը և բարեկամությանը։

Արցախում տեղյակ են, որ Բաքվի իշխանություններն առաջնահերթ զորակոչն անցկացնում են հենց Ադրբեջանի բնիկ ժողովուրդների շարքերում և նրանց են ուղարկում առաջնագիծ, ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներ, որտեղ ամենամեծն է զոհվելու հավանականությունը։ Դրանով իսկ Բաքվի իշխանությունները լուծում են երկու խնդիր. մի կողմից ձեզ օգտագործում են Արցախի դեմ, մյուս կողմից, ձերբազատվում են ձեզանից, քանի որ դուք եք հանդիսանում Ադրբեջանի զանգվածային թյուրքիզացման խոչընդոտներից մեկը։

Որքան էլ դուք ադրբեջանական բանակի կազմում փաստացի մասնակցում եք Արցախի դեմ ագրեսիային, Արցախի ժողովուրդը խոր ցավ է ապրում ձեր շարքերում ամեն մի զոհի ու վիրավորի համար, քանի որ ձեզանով ավարտվում է այս տարածաշրջանում հազարամյակների պատմություն ունեցող կարևորագույն ժողովրդագրական ու պատմամշակույթային շերտը։

Բաքվի իշխանությունների քմահաճույքների համար զոհվելուց խուսափելու համար կոչ ենք անում Ադրբեջանի բնիկ ժողովրդներին` լեզգին երին, թալիշներին, ավարներին, թաթերին, ուդիններին, ցախուրներին, ինգիլոյներին, ռուտուլներին, Շահդաղի խմբի ազգություններին և քրդերին, ովքեր ուծացման եզրին են.

1․ Բոլոր հնարավոր միջոցներով խուսափել զորակոչից, առաջնագիծ մեկնելուց և Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիային մասնակցելուց՝ այդ թվում փորձելով լքել Ադրբեջանի տարածքը։ Արցախի դեմ ագրեսիային մասնակցել չցանկացող և Ադրբեջանը լքած անձանց այլ երկրներում հայկական սփյուռքի համապատասխան կառույցների կողմից կցուցաբերվի համապատասխան օժանբակություն։
2․ Առաջնագծում հայտնվելու դեպքում փորձեք ամեն կերպ խուսափել ակտիվ ռազմական գործողություններին մասնակցելուց, իսկ հնարավորության դեպքում փորձեք հանձնվել Արցախի զինված ուժերի ներկայացուցիչներին։ Հանձնվել ցանկացողները պետք է սահմանագիծն անցելու ժամանակ ցուցադրեն իրենց անզեն լինելը՝ գլխավերևում (նշմարելի կերպով) պարզելով սպիտակ դրոշ կամ սպիտակ հագուստի կտոր։

Հանձնվելուց անմիջապես հետո, նշելով Ադրբեջանի բնիկ ժողովրդին իր պատկանելիության մասին, տվյալ անձը կդիտարկվի ոչ թե շարքային ռազմագերի, այլ հյուր, և կընդունվի այս տարածաշրջանում հազարամյակներ գործող բնիկ ժողովուրդների շրջանում ընդունված հյուրընկալության կանոններին համապատասխան։ Ըստ իրենց ցանկության՝ այդ անձինք կորոշեն՝ մնալ Արցախում, թե մեկնել այլ երկիր։ Արցախից մեկնել ցանկացողներին կտրվի համապատասխան օժանդակություն, այդ թվում՝ համապատասխան փաստաթղթեր՝ անվտանգ կերպով երրորդ երկիր անցնելու և այնտեղ հաստատվելու համար։

Արցախի Հանրապետությունը, ի վկայություն Ադրբեջանի բնիկ ժողովուրդների դեմ բարեկամության և ոչ թշնամական վերաբերմունքի, պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանձնել մեր դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհված և Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության գոտում գտնվող Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ հանդիսացող զինվորների դիակները։ Այդ գործընթացի կազմակերպման համար զոհված զինծառայողների բարեկամները կարող են դիմել Արցախի Հանրապետության համապատասխան ծառայությանը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}