Արցախի ՄԻՊ. Արբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող մեր զինծառայկողների մարմինները շատ լուրջ վտանգի տակ են
«Բաց և փակ աղբյուրներից մենք տեղեկություն ունենք, որ զոհված հայ զինծառայողների մարմիններ գտնվում են ադրբեջանական Զինված ուժերի վերահսկողության ներքո»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նա հիշեցրեց 2016թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ու ողջ զինծառայողների նկատմամբ ադրբեջանցիների կողմից կատարած արձանագրված վայրագությունները, ներառյալ՝ գլխատումները, խոշտանգումները, դիակապտությունները, այդ բոլոր դեպքերն արձանագրել են ՄԻՊ-ի զեկույցում։
«Բոլոր դեպքերից 90%-ում արձանագրվել են նմանատիպ իրավախախտումներ։ Շատ կարևոր է արձանագրել, որ դրանից հետո ադրբեջանական իշխանությունները՝ ներառյալ նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ պարգևատրել ու խրախուսել է այդ տիպի հանցագործություններ կատարած զինծառայողներին։ Այդ կոնտեքստում կարծում եմ, որ մեր զինծառայկողների մարմինները շատ լուրջ վտանգի տակ են, և հավանականությունը բարձր է, որ նրանք կամ նրանց մարմինները կարող են նման վայրագությունների ենթարկվել՝ հաշվի առնելով այդ երկրում առկա հայատյացությունը։ Նման իրավախախտումները կանխարգելելու համար միջազգային իրավապաշտպան համայնքը մեծ անելիք ունի»,- ասաց Ա. Բեգլարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան