Գեղամ Նազարյան. Մի քանի դիտարկում երեկվա դրությամբ
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Գեղամ Նազարյանն իր հոդվածում գրում է.
«Կա տպավորութուն, որ պատերազմական այս օրերին օբյեկտիվ իրականության ընկալումը և գնահատումը Երևանում և Ստեփանակերտում տեղի է ունենում բոլորովին տարբեր հարթություններում: Իսկ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ այդ հարթությունը լինի նույնը:
Թվում է, որ ի տարբերություն Ստեփանակերտի, Երևանում ամբողջությամբ չեն գիտակցում պահի լրջությունը, իրավիճակի բարդությունը և լուծումներ գտնելու հրատապության աստիճանը: Սա հիմնականում վերաբերում է երևանյան հանրային տրամադրություններին:
Երեկվա դրությամբ տեղի է ունեցել մի քանի կարևոր դրսևորումներ.
Ա. Միջազգային հանրության արձագանքը վերջապես ձևակերպվեց և այն համընկավ հայկական շահի հետ։
Բ. Երեկ օրվա կեսերին ուղղորդված ակտիվացավ հինգերորդ շարասյունը, որը սկսեց ուղղորդված հակառուսական արշավ։
Գ. Օրվա վերջում հինգերորդ շարասյունը չստացավ հանրային աջակցություն և տեղեկատվական ու սոցիալական հարթակներում գերիշխեց սոլիդ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։
Դ. Արցախում արձանագրվեց աննախադեպ համախմբում և Արցախի ազատագրման և զարգացման գործում քիչ լումա չունեցող մի խումբ գործիչներ մեկտեղվեցին։
Ե. Սկսվեց Նիկոլ Փաշինյանի փիառը: Արարատ Միրզոյանի, մեղմ ասած, մանկական գրառմանը միացան մյուս պաշտոնյաները: Նշենք, որ սա բերում է հակառակ ռեակցիայի, քանի որ պատերազմական գործողությունների պայմաններում չի կարող լինել որևէ քաղաքական բանավեճ, առճակատում: և այսօր փիառի վրա աշխատելը բերում է բացասական ազդեցության:
Երեկ միջազգային հանրությունը մի պահից դրսևորեց աննախադեպ միասնականություն, և իսլամ ծայրահեղական ահաբեկիչների Ադրբեջանում հայտնվելը դարձավ միջազգային օրակարգի հարց:
Գործընթացը սկսեց ՌԴ ԱԳ նախարարության ոչ երկիմաստ ձևակերպումներից հետո: Այնուհետ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարության խողովակներով տեղի ունեցած քննարկումներից հետո այդ ձևակերպումներին միացավ ԵՄ-ն և Իրանը:
Հիմա, երբ Իրանը և Ռուսաստանը խստորեն դատապարտել են Ադրբեջան իսլամ ծայրահեղական ահաբեկիչներ «ներմուծելը», բացառիկ իրավիճակ է ստեղծվել հայ-ռուսական, հայ-իրանական ընդհանրական շահի ձևակերպման և շահի հիման վրա հարաբերություններն իրապես բարելավելու համար:
Այդ երկրների շահը ստիպում է չհանդուրժել Սիրիայից ահաբեկիչների ներմուծումն իրենց սահմանների մոտ: Դրանք վաղը դառնալու են լուրջ խնդիր Ռուսաստանի և Իրանի համար: Շատ կարճ ժամանակում դրանք կարող են հայտնվել նաև Դաղստանում ու Իրանի հյուսիսում:
և հենց ահաբեկիչների գործոնն էլ Հայաստանին և Ռուսաստանին, Հայաստանին և Իրանին դարձնում է էլ ավելի բնական դաշնակիցներ, ինչը պետք է օգտագործել պատերազմը օր առաջ դադարեցնելու, տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու և բանակցային գործընթացը վերականգնելու համար:
Միջազգային հանրությունը բարոյական պարտավարություն ևս ունի այս հարցում: Այսպես, Ռուսաստանը հայտարարում է, որ Սիրիայում ոչնչացրեց ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը, որի մնացորդներն այսօր Ադրբեջանում են, ավելի մոտ Ռուսաստանի սահմանին, քանի երբ Սիրիայում էին: Ակնհայտ է, որ դրանց համատեղ ուժերով ոչնչացումը վերածվում է միասնական խնդրի»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին