Զախարովան խոսել է վարձկաններին ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու մասին
«Սոցցանցերում սպանված վարձկանների ցուցակներ, համապատասխան լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվում, որոնցում նշվում է նրանց պատկանելիությունը սիրիական որևէ զորամիավորմանը: Այս ամենը ապացույցն է նրա, որ Սիրիայի ղեկավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում շարունակում են զորամիավորումներ ձևավորվել, որոնք կարող են վտանգ ներկայացնել ոչ միայն սիրիացիների համար»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, երբ խնդրել են անդրադառնալ Սիրիայի հյուսիսում գրոհայինների հավաքագրմանը և նրանց ԼՂ հակամարտության գոտի ուղարկելուն։
Արցախում տիրող իրավիճակի մասին խոսելով ասել է, որ լրջորեն մտահոգված են սեպտեմբերի 27-ից շարունակվող լարվածությամբ և հավելել, որ ՌԴ-ն չի կարող անտարբեր լինել։
Հարակից հրապարակումներ`
- Լեռնային Ղարաբաղում առնվազն երեք սիրիացի վարձկան է սպանվել․ The Guardian
- Ես չգիտեի, որ պետք է կռվեմ․BBC-ն Ղարաբաղի դեմ կռվում Սիրիայից վարձկան է գտել
- ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության գոտուց դուրս հանել վարձկաններին ու ահաբեկիչներին
- Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ հանդիպումներն անցել են ոչ ավանդական ձևաչափով. Զախարովա
- ՌԴ ԱԳՆ-ում ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հանդիպումները․ Զախարովա
- Մարիա Զախարովան կոչ է անում հիմք ընդունել ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան