Լուկաշենկոն խոսել է Փաշինյանի ու Ալիևի հետ. Բելտա
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին գրում է «Բելտա»-ն՝ վկայակոչելով բելառուսական առաջնորդի մամուլի ծառայությանը։
Երկու հեռախոսազրույցների դեպքում էլ գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Բացի այդ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցության ու այլ հարցեր։Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ հեռախոսազրույցը կայացել է բելառուսական կողմի նախաձեռնությամբ:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղի ունեցող զարգացումները: