Գեղարքունիքի գյուղերում ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային հարձակումների հետևանքները փաստագրող աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է, թե ինչպես են ընթանում Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերի նկատմամբ ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային հարձակումների հետևանքները փաստագրող աշխատանքները։
Արդյունքները ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հարցմամբ առավոտյան կուղարկվեն նրան։
Նրա հաղորդմամբ՝ կարևոր աջակցություն ցուցաբերեցին տեղական մարմինները՝ մարզպետ Գնել Սանոսյան գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հարակից հրապարակումներ`
- Մարտունիում 4 զոհի ու 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է. Պաշտպան
- Ադրբեջանի կողմից Արցախում լրագրողներին հրետակոծելը վկայում է տարբերակում չդնելու մասին. ՄԻՊ
- ԱՀ ՄԻՊ-ը ներկայացրել է առայսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները
- Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի. ՄԻՊ-ը՝ Ադրբեջան տեղափոխված վարձկանների մասին
- ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում քննարկումներից անմիջապես անց Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ. Արցախի ՄԻՊ
- Խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ. ՀՀ ՄԻՊ
- Արցախի ՄԻՊ-ը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին ցուցաբերել հասցեական աջակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին