Մարտակերտի ուղղությամբ թշնամին նույնիսկ մեկ սմ առաջ չի գնացել. ՊԲ ներկայացուցիչ
«Երեկ գիշեր արցախյան ռազմաճակատում իրավիճակը շարունակել է մնալ հարաբերականորեն կայուն լարված, որոշ հատվածներում տեղի են ունեցել հրետանային մարտեր, փոխհրաձգություններ»,- այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց Արցախի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը՝ ներկայացնելով ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում։
Նա տեղեկացրեց, որ հակառակորդը փորձել է զորաշարժեր կատարել՝ իր մարտակարգերը բարելավելու նպատակով, սակայն հայկական ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են բոլոր շարժերը, հավաստանշել թիրախները և հաջողությամբ ճնշել ակտիվության փորձերը։
«Այս պահին ևս իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն, սակայն լարված։ Հակառակորդի կորուստները երեկվա դրությամբ կազմում են 130 անվերադարձ կորուստ (մարդկային, խմբ.) 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 «ՏՕՍ» ծանր հրանետ, 11 ԱԹՍ»,- ներկայացրեց նա։
ՊԲ ներկայացուցիչը նշեց, որ իրենք պարտավոր են զարգացումների բոլոր հավանական սցենարները հաշվի առնել և պատրաստվել դրանց.
«Այս պահին մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման...։ Հակառակորդի անհաջողության գնահատականներից մեկը մարտերից հետո խաղաղ բնակավայրերին հասցվող հարվածն է։ Մարտադաշտում ունենում են անհաջողություն, ապա անզոր չարությունից սկսում են ռմբահարել ռազմական նշանակություն չունեցող տարածքները։ Ցավոք, դրանց հետևանքով մենք ունենում ենք զոհեր՝ քաղաքացիական բնակչության շրջանում»։
ՊԲ ներկայացուցիչը նշեց նաև, որ Մարտակերտի վերաբերյալ լուրերը ապատեղեկատվություն են, և թշնամին Մարտակերտի ուղղությամբ նույնիսկ մեկ սմ առաջ չի գնացել։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» հիմնադրամն օգնության առաջին խմբաքանակն արդեն ուղարկել է Արցախ
- Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է. ՊԲ
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված 23 զինծառայողների անունները
- Մարտակերտը՝ ադրբեջանական ռմբակոծությունից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան