Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը
Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել Արմենիա հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը: Խմբում եղել են այլ լրագրողներ: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:
«Дождь» հեռուստաալիքը հայտնել էր, որ իր թղթակից Դմիտրի Ելովսկին նույնպես Ադրբեջանի կրակի տակ է ընկել Լեռնային Ղարաբաղում ու կարողացել է թաքնվել ապաստարանում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Երեկվա դրությամբ, խաղաղ բնակչության շրջանում արդեն հաղորդվել է 7 զոհի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են 2 լրագրողներ Le Monde-ից
- Լրագրողի պատասխանը Ադրբեջանի դեսպանատանը․ Ինձ չեն հետաքրքրում բռնապետ Ալիևի քարոզչական կետերը
- ՊԲ ուժերի Մարտունիի ուղղությամբ արդեն ԱԹՍ-ները զույգերով են խոցում
- Անօդաչու սարքը սպառնալի մոտեցումներ է ցուցաբերել հայ լրագրողների նկատմամբ. «Լրագրողներ առանց սահմանների»
- Ադրբեջանը արտասահմանյան լրագրողներից մուտք երկիր թույլ է տալիս միայն «լոյալ թուրքականներին»
- Արցախի ՊՆ. Մարտունիի զորամասի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեղեկությունները բացարձակ ապատեղեկատվություն են
- Արցախում հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան