ՊԲ-ն հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել է Ադրբեջանի 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ
Հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական զինուժի ոչնչացումը շարունակվում է
- ՊՆ-ն Ասկերանում բնակելի թաղամասում խոցված ԱԹՍ-ի լուսանկարներ է հրապարակել
- Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է օրվա ընթացքում Ադրբեջանի կրած կորուստները
- Թուրքական F-16 կործանիչի կողմից խոցված հայկական Սու-25 գրոհիչի մնացորդները
- Արցախի ՊՆ. Ադրբեջանը շարունակում է կրել կորուստներ
- Հակառակորդի խոցված ԱԹՍ-ը՝ Հադրութում