Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության նախապատրաստման մասին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խորհրդակցությանը հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակին: Կրկին ծայրահեղ անհանգստություն է արտահայտվել շարունակվող մարտերի կապակցությամբ»,- ասել է Դ.Պեսկովը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահի գլխավորած պատվիրակությանը
- Արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ. Փաշինյան
- Ղարաբաղի հարցով Մակրոնը զանգահարել է Պուտինին
- Պեսկով. Չենք սատարում Թուրքիայի հայտարարությունները
- Մակրոնը պլանավորում է Պուտինի ու Թրամփի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
- Մայք Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի մասին. Կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը
- Բելառուսը պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը
- Պեսկովը նշել է, որ տարբեր երկրներ միջամտում են Բելառուսի գործերին
- Պեսկովը` Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մասին
- Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին