ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ. Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից NEWS.am-ը հետաքրքրվել է երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:
«Այլ մանրամասներ, քան հրապարակվել է, չեմ կարող ներկայացնել»,- ասել է գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը, նշելով, որ հանդիպումը կայացել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում և վերահաստատելով, որ այն տեղի է ունեցել ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ:
Հարցին, թե այլ հանդիպումներ Սերժ Սարգսյանն այս օրերին ունեցե՞լ է, գրասենյակի պատասխանատուն ասել է. «ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից իր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում բոլոր ուղղություններով աշխատանք է իրականացնում` ամենօրյա, ամենժամյա կապի մեջ է Արցախի իր մարտական ընկերների, այնտեղ գտնվող հանրապետականների հետ: «Լույս» հիմնադրամի միջոցով ևս, որի համահիմնադիրը և հոգաբարձուների խորհրդի նախագահն է Սերժ Սարգսյանը, զգալի աշխատանք է իրականացվում:
Կուսակցության գրասենյակում, նախագահ Սարգսյանը, այո, բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ է ունենում, որոնք ներքին, աշխատանքային բնույթ ունեն, ևդրանց մասին այսօր մանրամասներ հաղորդելը նպատակահարմար չէ»: