Ադրբեջանցի զինվորների դիակների գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ. Վահրամ Պողոսյան
Անցած գիշեր առաջին անգամ սեպտեմբերի 27-ից հետո առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունից։ Ասուլիսում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Օպերատիվ իրավիճակը կարող ենք գնահատել հարաբերական հանգիստ, քանի որ պատերազմը շարունակվում է»,- նշեց նա:
Վ.Պողոսյանի ներկայացրեց հետախուզության փոխանցած մի քանի տվյալներ. «Պարզվում է՝ այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Սրանք հետախուզական տվյալներ են։ Միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել։ Մի քանի հարյուր զոհեր եղել են ազգությամբ թալիշ զինվորների շրջանում:
Սա լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ, հավանաբար առաջիկայում ականատեսը կլինենք այդ ազգերի ներկյայացուցիչների բողոքի ակցիային: Իրականում այս փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Ադրբեջանը նման սադրիչ գործողություններն օգտագործում է նաև իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելու համար»,- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Նա ընդգծեց, որ հիմնականում ադրբեջանից զինվորների բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ:
«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում զինվորներին արդեն թմրեցրած վիճակում: Սա միանաշանակ ռազմական հանցագործություն է», - ասաց Վ.Պողոսյանը:
Նա նշեց, որ Պաշտպանության բանակն ամբողջութամբ վերահսկում է իրավիճակը, հակառակորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանալու են արժանի, համաչափ պատասխան:
Վ.Պողոսյանն ասաց, որ երկրում ներքաղաքական, տնտեսական իրավիճակը կայուն է, ենթակառուցվածքները շարունակում են աշխատել, որևէ խնդիր չկա, ժողովուրդը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով, իհարկե, պատերազմական իրավիճակին հատուկ:
«Ոչ մի խուճապ, արտառոց խնդիրներ չունենք այս առումով»,- ասաց Վ.Պողոսյանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է. ՊԲ
- Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված 23 զինծառայողների անունները
- Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է․ ՀՀ ՊՆ
- Ադրբեջանը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տանկեր. ՊԲ
- ՊՆ. Ադրբեջանը փոխում է գործելաոճը
- ՊԲ. Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ
- ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ
- Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, ՊԲ-ն միայն նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի. Վահրամ Պողոսյան
- Եթե մենք խնդրենք զինադադար, դա կլինի Հայաստանի վախճանը. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան