Շատ կարևոր է, որ Վրաստանի չեզոք քաղաքականությունը նաև գործնականում կիրառվի. Ջոնի Մելիքյան
Վրացագետ Ալիկ Էրոյանցն, անդրադառնալով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի՝ Հայաստանին և Ադրբեջանին մեկ սեղանի շուրջ նստելու համար հարթակ տրամադրելու առաջարկին, նկատեց, որ այն ողջունելի է, բայց ռազմական գործողությունների ֆոնին՝ շատ վաղ է խոսել դրա մասին: Նրա խոսքով, պատերազմական նման լարված իրավիճակում Վրաստանը պետք է, որ նման դիրքորոշում ունենար, և ինչպես 2016 թվականին, այնպես էլ այսօր փորձում է պահպանել չեզոքությունը:
Նա նկատեց, որ վերջին տասնամյակում Վրաստատանում խորը արմատներ են գցել Թուրքիան և Ադրբեջանը՝ հատկապես տնտեսության բնագավառում և այդ պատճառով պետք է ողջունելի լինի Վրաստանի իշխանությունների ադեկվատ պահվածքը և չեզոքությունը, որը չդրսևորվեց նախկին իշխանությունների գլխավոր ներկայացուցիչ Սաակաշվիլու մոտ:
Փարձագետ Ջոնի Մելիքյանի խոսքով, շատ կարևոր է, որ այդ քաղաքականությունը նաև գործնականում կիրառվի: Անդրադառնալով սոցցանցերում վիրահայերի տարածած տեղկատվությանը՝ փորձագետը նկատեց, որ պետք է շատ զգույշ լինել, քանի որ Ադրբեջանի քարոզչությունը փորձում է թիրախավորել մեր համայնքը, հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերությունները: Նրա համոզմամբ, փորձագիտական հանրության հետ վերլուծելով իրավիճակը, պետք է նվազեցնել ռիսկերը, որպեսզի չբարդացնեն հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ:
«Վրաստանի հայերի ամեն մի սխալ քայլ կարող է օգտագործեվել իրենց դեմ: Ադրբեջանցիների համայնքային ղեկավարների կողմից արդեն տեղի հայերի գործողությունները որակվել են «5-րդ շարասյուն» և «սեպարատիզմ» և նրանք փորձելու են բարդացնել հայ-վրացական հարաբերություները»,-իր գործընկերոջը լրացրեց Ջոնի Մելիքյանը:
Ալիկ Էրոյանցն էլ նկատեց, որ Վրաստանում լորջ քարոզչություն են իրականացնում Թուրքիան և Ադրբեջանը և ցանկացած տեղեկատվությունը, որը կարող է հայ-վրացական հարաբերություների վերա ոչ նպաստավոր իրավիճակ ստեղծել, թշնամու կողմից միանգամից որսվում է և օգտագործվում մեր դեմ: Փորձագետը գոհունակությամբ նկատեց, որ տեղի հայ բնակչությունը այս օրերին դրսևորեց զգոնություն և ավելորդ լարվածություն չստեղծվեց:
Էրոյանցը նկատեց, որ ընտրությունների հետ կապված Վրաստանում բարդ իրավիճակը է և հնարավոր է արցախա-ադրբեջանական իրավիճակը ինչ որ կերպ շահարկվի ներքաղաքական պայքարում:
Անդրադառնալով Սաակաշվիլու հայտարարությունը՝ Էրոյանը նկատեց, որ կրկին Վրաստան վերադառնալ ցանկացող և գլխավոր ընդդիմադիր քաղաքակն ուժի առաջին դեմքի և վարչապետի հիմնական հավանական թեկնածուի համր այն աբսուրդ էր:
Նա Սաակաշվիլու նման պահվացքը բացատրեց թուրք-ադրբեջանական վերնախավի հետ վերջինս ունեցած լավ հարաբերություններով:
«Չգիտեմ գուցե ընկել է թակարդը և հանդես է գալիս որպես թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի մի մաս,»,- նկատեց Ալիկ Էրոյանցն և հավելեց, որ դրանով նա վերջնականապես ջախջախեց իր հեղինակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան