Կառավարությունն այսօր նիստ չի անցկացնի
Գործադիր իշխանության ներկայացուցիչները այս շաբաթ հեռավար կարգով են քննարկելու և գրավոր քվեարկությամբ ընդունելու նախագծերը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
«Արդեն իսկ կառավարության կայքում հրապարակվել են սեպտեմբերի 28-ին քննարկված և ընդունված որոշումները։ Պարբերաբար կլինեն թարմացումներ, և հեռավար կարգով քննարկված և գրավոր քվեարկությամբ ընդունված բոլոր նախագծերը կտեղադրվեն կառավարության կայքում»,-նշել է նա։
Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն` սեպտեմբերի 27-ից Արցախի, սեպտեմբերի 29-ից Հայաստանի դեմ Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո։