Գիշերվա ու վաղ առավոտվա մարտերում հակառակորդը 350-60 զինծառայող է կորցրել. Արծրուն Հովհաննիսյան
«Գիշերվա ընթացքում թեժ մարտեր չեն եղել, եղել են որոշակի փոքր մարտական գործողություններ»,- այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հակառակորդը կատարել է որոշակի վերախմբավորման գործընթաց, սակայն լուսաբացից հետո որոշակիորեն թեժացել են մարտերը։ Ըստ էության, մարտական գործողությունների ուղղությունները նույնն են։
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ րոպեներ առաջ ՊԲ-ն հայտնել է, որ խոցվել է հակառակորդի ևս մեկ ուղղաթիռ, որը ընկել է Իրանի տարածք։
«Ընդհանուր առմամբ գիշերվա ու վաղ առավոտվա մարտերի ընթացքում ունենք հետևյալ պատկերը. հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը՝ անկախ չափերից ու մարտավարությունից, կրել են անհաջողություն։ ՀՀ ԶՈՒ-ն հետ է շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես՝ հակառակորդը 350-60 զինծառայող է կորցրել, վիրավորվել է 600 զինծառայող, խոցվել է երեք ուղղաթիռ՝ ներառյալ քիչ առաջ նշվածը, մոտավորապես 15 միավոր զրահատեխնիկա՝ տանկ ու ՀՄՄ և այլն։ Խոցվել է նաև մեկ Սմերչ կայան և 6 ԱԹՍ, որից երկուսը՝ կեսգիշերի սահմաններում։ Իրավիճակն այս է, շարունակվում են մարտական գործողությունները, կիրառվում է հրետանի։ Րոպեներ առաջ ստացա տեղեկություններ, որ մարտական գործողությունները սկսել են թեժանալ»,- ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լելե Թեփեի տարածքում ՊԲ-ն խոցել է Ադրբեջանի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում
- ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ