Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը նախազգուշացնում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․
«Քանի որ Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված բախումը սրվում է, գնալով աճելով քաղաքացիական զոհերի թիվը, ես սգում եմ բազմաթիվ մարդկանց, այդ թվում խաղաղ բնակիչների մահը, որոնք զոհ են դառնում ռազմական գործողություններին: Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների սարսափն ու տառապանքը:
Ես խնդրում եմ հակամարտության բոլոր կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և առանց հապաղելու իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշած միջանկյալ միջոցը: Բանակցությունների սեղանի շուրջ պետք է գտնել խաղաղ լուծում`հումանիտար ծանր ճգնաժամը կանխելու համար»:
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`այդ ուղղությամբ աշխատանքներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան