Մարտակերտ. Ադրբեջանի հրետակոծությունից տուժած տուն
Արցախի տեղեկատվական շտաբը Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Մարտակերտ քաղաքում թշնամական համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) հրետակոծությունից տուժած քաղաքացիական տան լուսանկարներ է հրապարակել:
Երեկ Արցախի ՄԻՊ ԱՐտակ Բեգլարյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Մարտակերտ քաղաքի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով երեք քաղաքացիական անձ է զոհվել՝ երկու կին և մեկ տղամարդ, իսկ մեկը՝ վիրավորվել է:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտի ուղղությամբ թշնամին նույնիսկ մեկ սմ առաջ չի գնացել. ՊԲ ներկայացուցիչ
- Մարտակերտը՝ ադրբեջանական ռմբակոծությունից հետո
- Մարտակերտ քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով զոհվածները երկու կին և մեկ տղամարդ են
- Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել
- Արցախի ՊՆ. Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու վերաբերյալ լուրերը ճիշտ չեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան