Ես չգիտեի, որ պետք է կռվեմ․BBC-ն Ղարաբաղի դեմ կռվում Սիրիայից վարձկան է գտել
Մինչ Ղարաբաղում պատերազմ սկսելը, Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիական տարածքներից մի քանի հարյուր վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան, և նրանք արդեն կրել են մարտական կորուստներ: Այս մասին BBC-ի արաբական ծառայությանն ասել է վարձկաններից մեկը:
Սիրիացի Աբդուլլան (անունը փոխվել է իր խնդրանքով) BBC-ին ասել է, որ 17-30 տարեկան մի քանի հարյուր տղամարդ, որոնք Թուրքիայի կողմից վերահսկվող անկլավների բնակիչներն են և Սիրիայի հյուսիսում հակաասադական ուժեր, հավաքագրվել են «Թուրքիայի զինված ուժերի և Սիրիայի ազգային բանակի իմացությամբ»:
Վարձկանը պատմել է, որ անցյալ չորեքշաբթի օրը՝ մարտերի մեկնարկից չորս օր առաջ, իրենց ինքնաթիռներով տեղափոխել են Ադրբեջան ու տեղավորել հայերի հետ շփման գծով։
«Անցյալ շաբաթ Սիրիայի ազգային բանակի Համզայի ստորաբաժանման հրամանատար Սաիֆ Աբու Բաքրն առաջարկեց մեզ գնալ Ադրբեջան՝ սահմանին գտնվող ռազմական դիրքերը պահելու համար՝ ամսական մինչև 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձով», - ասել է Աբդուլլան BBC-ի հետ մեսենջերային նամակագրության մեջ:
«Ես չգիտեի, որ պետք է կռվել», - միաժամանակ վստահեցնում է BBC-ի զրուցակիցը:
Նրա խոսքով ՝ սեպտեմբերի 27-ին, ինքը և իր ընկերները տարվել են առաջնագիծ, որտեղ նրանք ընկել են կրակի տակ և կորուստներ կրել. չորս սիրիացի զոհվել է: Հենակետում, որտեղ նրանք տեղակայված են, Աբդուլլան տեսել է տասը հայրենակիցների մարմիններ և մոտ 70 վիրավորներ:
Միևնույն ժամանակ, BBC- ի զրուցակիցը հավաստիացնում է, որ Ադրբեջանում նորակոչիկների մեծ մասը ոչ թե Ասադի հետ մարտերում կարծրացած մարտիկներ են, այլ խաղաղ, անպատրաստ քաղաքացիներ, և առաջին կորուստներից հետո նրանք խնդրել են տուն գնալ, բայց նրանք չեն թույլ տալիս՝ սպառնալով բանտարկել:
BBC-ի թուրքական ծառայության աղբյուրն էլ հայտնել է, որ շուրջ 1000 մարդ է գրվել Ղարաբաղ մեկնելու համար։
Նրանցից 250-ը, ըստ BBC-ի աղբյուրի, մոտակա թուրքական Գազիանթեփ քաղաքից ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել են Ադրբեջան:
Նշենք, որ սիրիացի վարձկանների՝ Ղարաբաղում կռվելու մասին տեղեկությունները օրեր շարունակ շրջանառվում էր, սակայն միջազգային հետաքննող լրատվամիջոցները, այդ թվում Reuters-ը, Guardian-ը, արդեն հրապարակել են փաստեր՝ նրանց Ադրբեջանում լինելու մասին։
Այսօր էլ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ պետք է անհապաղ հակամարտության գոտուց դուրս հանել վարձկաններին ու ահաբեկիչներին։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության գոտուց դուրս հանել վարձկաններին ու ահաբեկիչներին
- Reuters. Թուրքիան սիրիացի գրոհայիններ է տեղափոխում Ադրբեջան․ հաստատել են զինյալները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան