Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախում Agence France-Presse -ի լրագրողներին տեղափոխող մեքենային
Այսօր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:
«Дождь» հեռուստաալիքը հայտնել էր, որ իր թղթակից Դմիտրի Ելովսկին նույնպես Ադրբեջանի կրակի տակ է ընկել Լեռնային Ղարաբաղում ու կարողացել է թաքնվել ապաստարանում։
Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել Արմենիա հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը: Խմբում եղել են այլ լրագրողներ: Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հրետակոծությունից վիրավորում է ստացել 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը
- Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը
- Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են 2 լրագրողներ Le Monde-ից
- Անօդաչու սարքը սպառնալի մոտեցումներ է ցուցաբերել հայ լրագրողների նկատմամբ. «Լրագրողներ առանց սահմանների»
- Ադրբեջանը արտասահմանյան լրագրողներից մուտք երկիր թույլ է տալիս միայն «լոյալ թուրքականներին»
- Արցախում հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան