Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից
Քիչ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը։ Այս մասին հայտնում են ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Նա նշում էէ, որ ըստ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի` բազում համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ դիմել են իրեն` Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար։
Երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»:
Բանն այն է, որ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 28-ին ֆեյսբուքյան գրառում էր արել Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին՝ նշելով, որ ռազմական այս բախումները շատ մտահոգիչ են բոլոր նրանց համար, ովքեր շահագրգռված են այս տարածաշրջանում խաղաղությամբ և մարդկանց բարեկեցությամբ։ Բայց նա ընդգծել էր՝ «հակամարտության կարգավորման հարցում իր դիրքորոշումը միանշանակ է և հիմնված է տարածքային ամբողջականությանը վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլուն սատարող լրատվամիջոցները պրոադրբեջանական դիրքորոշում ունեն. Ալիկ Էրոյանց
- Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան