«Քթներդ չխցկեք այստեղ». «Արմնյուզ»-ի մեկնաբանը արաբերենով դիմել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկաններին
«Արմնյուզ» հեռուստաընկերության մեկնաբան Աբրահամ Գասպարյանն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից արաբերենով դիմել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից կռվող զինյալ վարձկաններին՝ զգուշացնելով խաղ չանել կրակի հետ։
«Կոչ բոլոր այն զինյալ վարձկաններին, որոնք այս օրերին մտնում են կյանքի ու մահվան փորձադաշտ հայկական Արցախում, դիմադրող Արցախում։ Լեռնային առյուծների հանրապետությունից խոսքս, ամենայն լրջությամբ, ուղղում եմ որպես պատերազմական լրագրող ու Հայաստանի Հանրապետության քաղաքցի, քթներս չխցկեք այստեղ, հայկական բանակը ոչ ոքի չի խնայում։
Ղարաբաղն այս օրերին գերազմանատուն է բոլոր այն ադրբեջանցիների ու վարձկանների համար, որոնք փորձում են պղեծ հայի սրբազան հողը։ Հավատացեք, հայկական բանակը դաժան է մարտի դաշտում, չի խնայում ոչ մեկի։ Կրակի հետ խաղ մի արեք, հրո ճարակ եք դառնալու»,-ասել է նա իր խոսքում։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից սիրիացի գրոհայինների, զինյալ վարձկանների կռվելու մասին ահազանգել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, դրանց մասին վկայող ապացույցների մասին այսօր բարձրաձայնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներ ևս ծավալուն հոդվածներ ու հարցազրույցներ են հրապարակել Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում զինյալների մասնակցության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին