«Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան
Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված՝ ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրողները՝ Ֆրանսիայի քաղաքացիներ, հաղորդում են Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։
Լրագրողներից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանր։
Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։
Այս հարցով կապ է ապահովվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի խաղաղ բնակչության շրջանում արդեն հաղորդվել է 8 զոհի մասին. Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ: Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հայկական կողմն ունի զոհեր զինծառայողների շրջանում։
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ ագրեսիան պլանավորվել է բոլոր ոլորտներով՝ այդ թվում նաև տեղեկատվական, որի վկայությունն էր այն, որ Արցախում ռազմական ագրեսիայից րոպեներ անց արդեն թուրքական ԶԼՄ-ներն ուղիղ եթերներ էին տալիս առանջնագծից։
Ադրբեջանն իր բնակչությանը գրեթե ամբողջությամբ տեղեկատվական բլոկադայի մեջ է պահում՝ չկա ինտերնետ, չեն աշխատում սոցցանցերը, բաց էր միայն թվիթերը՝ սեփական պրոպագանդան տարածելու համար, որն այսօր արդեն ևս սահմանափակված է։Ադրբեջանը չի թույլ տալիս օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչներին գալ երկիր ու լուսաբանել այն, ինչ անում է ինքը, այլ միայն թույլատրում է իրեն հավատարիմ մեծ եղբոր՝ Թուրքիայի ԶԼՄ-ներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, չի հայտնում իր զոհերի ու կորուստների մասին, բնականաբար, սեփական ժողովրդի ցասումի դեմ առնելու ու դիկտատուրան շարունակելու համար, այնինչ հայկական կողմի պաշտոնական տվյալներով, այն ունի հարյուրավոր զոհեր ու զինտեխնիկայի կորուստ։ Այսօր Թշնամին հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը։Հադրութին հարվածել են հրետանիով։ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, 24News-ի լրագրողը, «Agence France-Presse» (AFP) միջազ
Հարակից հրապարակումներ`
- Հայտնվել էինք շրջափակման մեջ. լրագրողը մանրամասներ է հրապարակել
- «Հետք». Ֆրանսիացի լրագրողների խմբին ուղեկցող Մարտունի քաղաքի բնակիչը զոհվել է
- Հուսամ միջազգային լրագրողական կազմակերպությունները կլինեն շատ ավելի հասցեական. Զոհրաբյան
- Մակրոնը բժշկական ինքնաթիռ է ուղարկում՝ իր լրագրողներին տարհանելու համար
- Ադրբեջանի կողմից Արցախում լրագրողներին հրետակոծելը վկայում է տարբերակում չդնելու մասին. ՄԻՊ
- Ադրբեջանի հրետակոծությունից վիրավորում է ստացել 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին