Արցախում՝ վիրավոր լրագրողներին տեղափոխող մեքենան
Հայկական միասնական տեղեկատվականը կենտրոնը գրում է, որ Արցախում 24news.am և Արմենիա հեռուստաընկերության լրագրողները են վիրավորել, հրապարակել նաև լուսանկարներ:
Հիշեցնենք, որ այսօր Արցախում վիրավորվել են ոչ միայն հայկական լարտավմիջոցների ներկայացուցիչներ, նաև արտասահմանյան: Մասնավորապես, այսօր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային:
Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:
«Дождь» հեռուստաալիքը հայտնել էր, որ իր թղթակից Դմիտրի Ելովսկին նույնպես Ադրբեջանի կրակի տակ է ընկել Լեռնային Ղարաբաղում ու կարողացել է թաքնվել ապաստարանում։
Ավելի վաղ գրել էինք, որ Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել Արմենիա հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը: Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախում Agence France-Presse -ի լրագրողներին տեղափոխող մեքենային
- Ադրբեջանի հրետակոծությունից վիրավորում է ստացել 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը
- Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են 2 լրագրողներ Le Monde-ից
- Լրագրողի պատասխանը Ադրբեջանի դեսպանատանը․ Ինձ չեն հետաքրքրում բռնապետ Ալիևի քարոզչական կետերը
- Անօդաչու սարքը սպառնալի մոտեցումներ է ցուցաբերել հայ լրագրողների նկատմամբ. «Լրագրողներ առանց սահմանների»
- Արցախում հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան