Իրանի սահմանին մոտ գտնվող գյուղում արկն ընկել է բնակելի տան վրա
Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։ Արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Այս մասին գրում է արևելագետ Տարոն Հովհաննիսյանը:
«Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա»,- նշել է նա։
Այս մասին գրել է նաև իրանական www.anaj.ir կայքը:
Հարակից հրապարակումներ`
- Լելե Թեփեի տարածքում ՊԲ-ն խոցել է Ադրբեջանի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում
- Խաթիբզադե. Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն Իրանի հյուսիսային սահմաններին հարակից տարածքներում
- Մխիթար Հայրապետյանը իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավման մասին
- Փաշինյանն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին
- Իրանի շահերից բացարձակապես չի բխում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը. Գոհար Իսկանդարյան
- Իրանը նախազգուշացնում է` իր սահմաններին սխալ նշանառություններ չանել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան