Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական անորակ կեղծիքը
Ֆեյսբուքի օգտատեր Yeghia Tashjian-ը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ադրբեջանի Թվիթերյան էջում հրապարակած կեղծ լուսանկարը և գրել.
«Եվս մեկ ապացույց, թե ինչու են ադրբեջանցիները զվարճալի, բայց և ստախոս:
Ժամը 14.00-ին Ադրբեջանի ՊՆ Twitter- ի իր էջում հրապարակեց լուսանկար, որում իբր պատկերված էր, թե հայ զինվորները ինչպես են պայթյունից երկինք թռչում : Զվարճալին այն է, որ այս լուսանկարը վերցված է YouTube- ի տեսանյութից՝ որը վերնագրված է «Աֆղանստանի ազգային բանակի մեքենան պայթեցրել են Թալիբաները Աֆղանստանում, օրն անհայտ է»: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հեռացրեց այն, երբ աֆղաններն իրենց հայտնեցին, որ դա կեղծ լուսանկար է և ցույց են տվել հղումը»։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ևս անդրադարձել է թեմային և ներկայացրել փաստեր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին