Քաղաքական 20:58 01/10/2020 Հայաստան

Ադրբեջանն այժմ ծառայում է որպես Թուրքիայի՝ սեփական հեռահար նպատակներին հասնելու միջոց. Նաղդալյան

«Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը և պատճառում է մարդկային ու նյութական կորուստներ»,- այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա հատկապես առանձնացրեց այն, որ այսօր Ադրբեջանը թիրախավորել էր նաև հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների աշխատակիցներին, և դա արվել է ԱԳՆ հայտարարությունից մի քանի ժամ անց, երբ տեղեկություն էր տարածվել, թե որքան մեծ է միջազգային արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին։

Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ նախարարությունը հավատարմագրել էր ավելի քան հիսուն միջազգային լրատվամիջոցների մոտ 200 լրագրողների:

«Պետք է նշեմ, որ թիրախավորվել են նաև լրագրողներին տեղափոխող մեքենաները, թեև նրանք ունեցել են հատուկ արտահագուստ, որով երևացել է, որ նրանք ԶԼՄ ներկայացուցիչներ են։ Իսկ քաղաքացիական բնակչությանն ու լրագրողներին թիրախավորումը համարվում է միջազգային իրավունքի խախտում, և այդ գործելաոճը խիստ դատապարտելի է»,- շեշտեց Աննա Նաղդալյանը։

Անդրադառնալով Թուրքիայի ներգրավվածությանը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայում՝ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ Թուրքիան ապակայունացնող քաղաքականություն է վարում։

«Երեկ ՊՆ-ից արդեն տվյալներ են տրվել թուրքերի զինված փորձագետների անմիջական մասնակցության վերաբերյալ։ Տեղեկություններ կան, որ այս մարտերում Ադրբեջանի կողմից կիրառվող ԱԹՍ-ները թուրք փորձագետների կողմից են կիրառվում։ Սա նորություն չէ. 2016-ին էլ էին Ադրբեջանի կողմից կիրառվող ԱԹՍ-ները կառավարվում օտարերկրացի մասնագետների կողմից։ Եվ թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները խարխլում են տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային հանրության ջանքերը՝ դադարեցնելու մարտական գործողությունները։

Միջազգային հանրությունը կոչ է արել արտաքին դերակատարներին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կսրի հակամարտությունը, և Թուրքիան պետք է ականջալուր լինի այս կոչին։ Իսկ Սիրիայից և Լիբիայից զինյալ ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան ունի հեռահար նպատակներ, և կործանարար հետևանքներ կունենա Հարավային Կովկասում»,- շեշտեց Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանն այժմ ծառայում է որպես Թուրքիայի՝ սեփական հեռահար նպատակներին հասնելու միջոց։ Թուրքիան նպատակ ունի իր ազդեցությունը արտահանել նաև հարակից տարածաշրջաններ.

«Մենք կասկած չունենք, որ ապագայում Ադրբեջանը կդառնա որպես ահաբեկչական խմբերի տեղակայման վայր, անգամ ավելին՝ այդ ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանը կվերածի արյունահեղության հերթական դաշտի։ Ապագայի այսպիսի պատկերը մտահոգիչ է։ ՀՀ ԱԳՆ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը, որպեսզի իր մտահոգությունները բարձրաձայնի և պահպանի տարածաշրջանային կայունությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:19
Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները․ Միրզոյան
 ՀՀ ԱԳ նախարար, ՍԾՏՀԿ գործող նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպման ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
20:04
Հպարտ քաղաքացու հարկերի հաշվին քանի՞ զիբիլ համակարգիչ գնվեց․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «2018 թվականին  Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արմենի գործն ամբողջությամբ քաղաքական է` բոլորը գիտեն, նույնիսկ իշխանության ներսում․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունը նախօրեին մերժեց Արմեն Աշոտյանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ադրբեջանի մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին՝ պատասխանելով  Ալիևի հայտարարություններին։ Մասնավորապես, ըստ Ալիևի՝...
Աղբյուր` Panorama.am
19:16
Արթուր Դանիելյանի անունից հայցադիմում եմ ներկայացնելու դատարան․ փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․ «Արթուր Դանիելյանի անունից հայցադիմում եմ ներկայացնելու դատարան` oragirnews կայքում այսօր...
Աղբյուր` Panorama.am
19:09
Եթե ​​Զելենսկին ապաստան խնդրի, Ռուսաստանը չի մերժի․Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը քաղաքական ապաստան կտա՞ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա դա խնդրի, ի պատասխան Պուտինն...
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին։ Հանդիպմանը կողմերը  քննարկել...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հունվարի 1-ից ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, ՀՀ վարչական դատարանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կրակոցներ Աբխազիայի խորհրդարանում. մեկ զոհ և մեկ վիրավոր
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի շենքում կրակոցներ են հնչել: Սպանվել է դե ֆակտո պատգամավոր Վախթանգ Գոլանջիան, վիրավորվել է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Երեկ հայրս զանգել է Բաքվից, սպասում ենք դատավարության արդյունքներին․ Դավիթ Բաբայանի գործը հասել է դատարան
Ավելի քան մեկ տարի Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայրենիք վերադարձնելու ջանքերն առայժմ արդյունք չեն...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում կամ Ծերուկն անտանելի է դարձել. Ագնեսա Խամոյան
«Բազմաթիվ նշումներով, դիտարկումներով ու հարցադրումներով այս թղթերը, որ տեսնում եք աշխատանքային սեղանիս, այսօր պետք է ներկայացնեի ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հաքան Ֆիդան. Լիարժեք աջակցում ենք Ադրբեջանի անդամակցությանը D-8-ին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում մասնակցել D-8-ի նախարարների խորհրդի նիստին։ Ֆիդանն անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան...
Աղբյուր` Panorama.am
17:25
Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է
ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցով։...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
Երևանի Խաչքարերի պուրակում (Հանրապետության hրապարակ մետրոյի կայարանին հարակից տարածք) դեկտեմբերի 20-ին կբացվի «Տարեհաց» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:19
Գաուֆը Forbes-ի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհին
Ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆը գլխավորել է Forbes-ի 2024 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցուցակը։ Անցած տարվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
17:08
Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը  ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանսիական ծաղրանկարները
Պուատիեի համալսարանի հետազոտող Լյուդիվին Թուվերեզը, որը «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
16:49
Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա կատարած այցի ընթացքում ծախսված գումարների չափը խիստ գաղտնի է պահվում ԶԼՄ-ներից։  Ավելին,...
Աղբյուր` Panorama.am
16:29
Առաջարկների հավաքագրում` Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով
2025 թվականին լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Անվանի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Էդ մարդը, որ ժամանակին խոզը էր խանձում, սպանդանոցո՞ւմ էր խանձում, մի հատ էլ քարոզում էր, թե կաշին ինչ համով է. Գառնիկ Դանիելյան
«Արցախի շրջափակման ամիսներին, երբ մեր հայրենակիցների շրջանում սովամահության դեպքեր էին արձանագրվում, մարդիկ ուտելու մի կտոր հաց չունեին՝...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ադրբեջանը հայկական օրակարգի, Արցախի հետ կապված ֆիլմերը հետևողականորեն հանում է միջազգային կինոփառատոների օրակարգից. Սողոմոնյան
«Միջազգային կինոփառատոներում ներկայացված հայկական ֆիլմերն ադրբեջանական պետական մեքենայի կողմից ոտնձգությունների են ենթարկվում, իսկ ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հերոսի մայր. ռոբերտ ամիրխանյան, «Երազի իմ երկիր հայրենի» ես գրել, երգել, բայց հիմա էտ սատանայի ձեռքը սեղմում ես
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին։ Հիշեցնենք, որ վերջինին...
Աղբյուր` Panorama.am
15:25
Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել երևանցիներին, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Երեկ ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Իսկ մա՞րդ է արդյոք կոմպոզիտորը
Երեկվանից, իսկ այսօր՝ ավելի թունդ, քննարկում է սոցցանցերում, թե՝ արդյոք Ռոբերտ Ամիրխանյանի սիրատոչոր հանդիպումը Աննա Հակոբյանի հետ ստվերո՞ւմ է...
Աղբյուր` Panorama.am
15:19
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
15 տարվա պատմություն ունեցող Fnet Telecom-ը ֆիքսված կապի ծառայություններ է մատուցում Հայաստանի 7 մարզերում և Երևանի ամբողջ տարածքում:...
Աղբյուր` Panorama.am
15:14
Իրավապաշտպանն ահազանգում է, կալանավորի կյանքին վտանգ է սպառնում
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ՀՀ արդարադատության նախարարությանը. «Արդեն 43 օր՝ նոյեմբերի 7-ից...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության, հայկական ֆիլմերը հանվում են փառատոներից. Իշխանյան
«Տպավորություն է, որ ֆիլմի գրաքննությունը թեթև բան է, բայց նույնն է, ինչ հուշարձանի վերացումը. եթե հուշարձանը դրսում է, հանդիսատեսը դրսում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության. Իշխանյան
15:09 19/12/2024

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության. Իշխանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}