Էրդողանը բաց տեքստով հաստատեց, որ սկսված պատերազմի հրահրողը Ադրբեջանն է. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Այսօր Էրդողանը, քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրադադարի և բանակցային գործընթացին վերադառնալու կոչերի համար, ոչ միայն ուղղակիորեն հաստատեց Թուրքիայի ներգրավվածությունն ու շահագրգռվածությունը Արցախում ընթացող պատերազմի մեջ, այլև ևս մեկ կարևոր հանգամանք ընգծեց:
Էրդողանը բաց տեքստով հաստատեց, որ սկսված պատերազմի հրահրողը Ադրբեջանն է, պնդելով, թե բանակցություններն անարդյունք էին և «Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել «պորտալարը» ինքնուրույն կտրելու համար»:
Սա կարևոր հանգամանք է, որ պետք է արձանագրել և օգտագործել դիվանագիտական և տեղեկատվական պատերազմում»:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանն անթույլատրելի է համարում Արցախում զինադադարի հասնելու Մինսկի խմբի երկրների կոչերը
- Եվա Էռնստ-Ձիձիչ. Այս իրավիճակում Թուրքիայի նախագահ Էրդողանը չպետք է «կրակի վրա յուղ լցնի»
- Էրդողանը որոշել է գազով շանտաժի ենթարկել Ռուսաստանին
- Էրդողանն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ խնդրին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին