Արցախ մուտքի հնարավորություն կունենան տարածքային զինկոմիսարիատների նախաձեռնությամբ մեկնողները. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր՝ ուստի Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն։
Նշված անցակետերով Արցախի Հանրապետություն մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ և նրանց մեկնումն իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ բոլոր այն կամավորները, ովքեր տարբեր օրինական հիմքերով կցագրված չեն, սակայն այնուամենայնիվ ցանկություն ունեն մեկնելու և մասնակցելու մարտական գործողություններին, պետք է ունենան ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր թույլտվությունը:
ԱԱԾ-ն բոլոր քաղաքացիներին կոչ է անում ապահովել այս կարևորագույն պահանջի անվերապահ կատարումը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն և Թուրքիան կողմ են արտահայտվել արցախյան շփման գծում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը
- Գեղարքունիքի գյուղերում ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային հարձակումների հետևանքները փաստագրող աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- Դունյա Միյատովիչ. Հակամարտության սրումը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների համար
- Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան