Բիլզերյան ընտանիքը Համահայկական Հիմնադրամին 250,000 ԱՄՆ դոլարի չափով նվիրատվտություն է կատարել
Ամերիկահայ Բիլզերյան ընտանիքը Համահայկական հիմնադրամին 250,000 ԱՄՆ դոլարի չափով նվիրատվտություն է կատարել։ Դեն Բիլզերյանը, որն համացանցի աստղ է՝ իր մոտ 35 մլն հետևորդներով, շարունակ աշխարհին ներկայացնում է Հայաստանի մասին։
Վերջերս նա եղել էր Հայաստանում ու Արցախում, հանդիպել մեր զինվորների հետ։
«Ես չափազանց հիասթափված եմ, որ Ադրբեջանն հարձակվել է հայ ժողովրդի վրա», -ասել է Փոլ Բիլզերյանը US Armenia-ի եթերում։
Փոլ Բիլզերյանը նշել է, որ իրենց նվիրատվությամբ կփորձեն օգնել հայկական զինված ուժերին։
Դեն Բիլզերյանի եղբայրը՝ Ադամը, ասում է, որ մտածում են նաև երեխաների մասին ու ցանկանում են օգնել կառուցել ու վերակառուցել դպրոցներն Հայաստանում ու գործընթացն սկսել է երկու ամիս առաջ։ Եվ երբ այս ամենն ավարտվի, ապա ռեսուրսները կուղղվեն այս գործընթացին։
Փոլ Բիլզերյանն ասում է, որ հայ ժողովուրդը կարիքն ունի բոլոր նրանց, ովքեր այնտեղ չեն, ու ամեն մեկը պետք է իր բաժինն անի՝ մեծ կամ փոքր, ու հավելում, որ Թուրքիան ու Ադրբեջան պետք է հասկանան, որ հայերը այն մի քանի միլիոնը չեն, որ ապրում են Հայաստանում․ «Սա հարձակում է մեր բոլորի վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին