Ադրբեջանի նախահարձակ գործողությունները ստանալու են կործանարար հարվածներ և այդ գործընթացն արդեն սկսվել է. Տոնոյան
Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին:
ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրները, զարգացնելով հաջողությունը և զսպելով հակառակորդի սանձազերծած ագրեսիան, իսկ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ և այդ գործընթացն արդեն սկսվել է։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտապես կապի մեջ լինելու և զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը բժշկական ինքնաթիռ է ուղարկում՝ իր լրագրողներին տարհանելու համար
- Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ
- Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն
- Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ
- Ղարաբաղի հարցով Մակրոնը զանգահարել է Պուտինին
- Մակրոնը պլանավորում է Պուտինի ու Թրամփի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
- Ֆրանսիան հորդորում է միջազգային բանակցություններ վարել Հայաստան-Ադրբեջան բախումների վերաբերյալ
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի hետ
- Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը
- Ֆրանսիայի ԱԳՆ․ Դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին