Քաղաքական 12:53 01/10/2020 Հայաստան

Եվա Էռնստ-Ձիձիչ. Այս իրավիճակում Թուրքիայի նախագահ Էրդողանը չպետք է «կրակի վրա յուղ լցնի»

Ավստրիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում սեպտեմբերի 29-ին  տեղի են ունեցել քննարկումներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին։

Ավստրիական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հանձնաժողովի անդամներին իրավիճակի վերաբերյալ զեկուցել է Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։

Նախարարը շեշտել է դեէսկալացիայի «հրատապ անհրաժեշտությունը»: Նա տեղեկացրել է, որ իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում նա նույնպես կոչ է արել դադարեցնել բոլոր մարտերը շփման գծի երկայնքով և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Նախարար Շալլենբերգն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամն ապացուցում է, թե որքան արագ կարող է լարվածությունը վերածվել թեժ հակամարտության: «Լարվածությունը պետք է նվազեցվի խոսքով և գործով»,-նշել է արտգործնախարարը՝ նկատի ունենալով տարածաշրջանի բոլոր դերակատարներին:

Նախարարի զեկույցին հետևած քննարկումների ժամանակ ելույթներով հանդես են եկել հանձնաժողովի անդամները։ Մասնավորապես, հանձնաժողովի փոխնախագահ ÖVP/Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր Ռայնհոլդ Լոպատկան ուշադրություն է հրավիրել Թուրքիայի դերին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դիտավորյալ սրելու մեջ:

FPÖ/Ավստրիայի ազատական կուսակցության անունից խոսել է պատգամավոր Աքսել Կասեգգերը, ով Թուրքիային բնութագրել է որպես տարածաշրջանում անկարգություններ հրահրող գործոն, և մեկ անգամ ևս կրկնել իր խմբակցության կոչը ԵՄ-ին՝ վերջնական խզել Անկարայի հետ անդամակցության բանակցությունները:

FPÖ-ի արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ, պատգամավոր Լեո Կոհլբաուերն ասել է, որ ակնկալում է, որ Եվրամիությունը կմիջամտի Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա զինված հարձակման հարցում: Ըստ Կոհլբաուերի, թուրք բռնակալ Էրդողանը պետք է ԵՄ կողմից կարգի հրավիրվի և պատժվի, եթե անմիջապես չդադարեցնի իր աջակցությունը Ադրբեջանին: «Թուրքիան, ըստ երևույթին, այստեղ նոր հնարավորություն է տեսնում իր կողմից ատելի հայերին ոչնչացնելու համար», - նշել է Կոհլբաուերը՝ հիշեցնելով 1915-16 թվականներին հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումը:

Կոհլբաուերը իսլամական Ադրբեջանի ագրեսիան համարում է տարածաշրջանը իսլամականացնելու նոր փորձ, որի զոհ կարող է դառնալ քրիստոնյա Հայաստանը, իսկ Էրդողանի աջակցությունն Ադրբեջանին անակնկալ չէ: Կոհլբաուերը կոչ է արել ԵՄ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել` մարդկային կյանքերը փրկելու և տառապանքներից խուսափելու համար:

Պատգամավորի խոսքով, ԵՄ-ն այժմ պետք է մի կողմից միջամտի և միջնորդի հակամարտող կողմերի միջև, մյուս կողմից անհապաղ ստիպի թուրք բռնապետին խիստ պատժամիջոցների սպառնալիքով հրաժարվել իր նկրտումներից: «Եթե Էրդողանը ցանկանում է ցույց տալ Եվրոպային, թե որքան վճռական ու հզոր է, ապա Եվրոպան այժմ պետք է Էրդողանին ցույց տա, որ ինքն ավելի վճռական է ու հզոր: Շատ հաճախ ենք մենք զիջում Թուրքիային», - ասել է Կոհլբաուերը, անդրադառնալով նաև Վիեննայի Ֆավորիտեն թաղամասում վերջերս տեղի ունեցած թուրք-քրդական բախումներին, որոնք, ըստ պատգամավորի, հրահրվել և կազմակերպվել էին Ավստրիայում թուրքական կազմակերպությունների կողմից:

Կանաչների խմբակցության ղեկավարի տեղակալ, կուսակցության արտաքին քաղաքականության հարցերի խոսնակ Եվա Էռնստ-Ձիձիչի կարծիքով ուժի կիրառումը չի կարող հանգեցնել խնդրի վերջնական կարգավորման։ «Ուժի կիրառումը վստահաբար սխալ միջոց է այս հակամարտության համար վերջնական ​​լուծում գտնելու համար, որը տասնամյակներ շարունակ մարում և կրկին բռնկվում է», - նշել է նա։

Եվա Էռնստ-Ձիձիչը նույնպես քննադատել է Թուրքիային՝ ռազմատենչ հռետորաբանության և, ըստ շրջանառվող լուրերի, Սիրիայից ջիհադիստ վարձկաններ Ադրբեջան ուղարկելու համար։

Էռնստ-Ձիձիչն անհապաղ հրադադարի և տարիներ շարունակ լարված հակամարտության հարցում միջազգային միջնորդության կոչ է արել: «Երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և փոխարենը օգտվեն միջազգային միջնորդական առաջարկներից», - նշել է Էռնստ-Ձիձիչը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով այսօր նույնպես կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել մարտերը, և ԵԱՀԿ միջնորդական ձևաչափին:

«Մենք կաջակցենք ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ցանկացած նախաձեռնությանը` լուծել այս երկարատև հակամարտությունը: Սակայն երկարաժամկետ հեռանկարում հաջողության կարելի է հասնել միայն, եթե երկու կողմերն էլ նստեն բանակցությունների սեղանի շուրջ և պատրաստ լինեն նաև տարածքային զիջումների: Առանց միջազգային միջնորդության, ես ներկայումս չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են երկու պատերազմող կողմերը դուրս գալ խառնաշփոթ իրավիճակից: Հետևաբար, մենք պետք է միջազգային մակարդակով արագ առաջ շարժվենք և սկսենք խաղաղության լուրջ գործընթաց, հակառակ դեպքում արյունահեղությունը հավերժ կշարունակվի», - ասել է պատգամավորը:

Եվա Էռնստ-Ձիձիչը նշել է նաև, որ «այս իրավիճակում Թուրքիայի նախագահ Էրդողանը չպետք է «կրակի վրա յուղ լցնի» և դրանով է՛լ ավելի թեժացնի հակամարտությունը: Խոսքը մարդկային կյանքի մասին է, որն ավելին է, քան ներգրավված մեծ ուժերի խաղերը»:

Ըստ պատգամավորի, Ռուսաստանն այստեղ նույնպես կարող է պատասխանատու դերակատարում ունենալ:
Հարցի վերաբերյալ խորհրդարանում քննարկումների ընթացքում խմբակցությունների ներկայացուցիչների դիրքորոշումները ներկայացրել են Ավստրիական APA և Kronen Zeitung լրատվամիջոցները։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}