Խաթիբզադե. Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն Իրանի հյուսիսային սահմաններին հարակից տարածքներում
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ «PPK-ի, Փեժակի ահաբեկիչներ», ինչպես նաև Սիրիայից վահաբի ահաբեկիչներ են տեղափոխվել Կովկաս, հայտարարել է.
«Իրանի իսլամական հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները մեր երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները մեր ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն: Բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը:
ԱԳՆ խոսնակի հայտարարությունը թարգմանել ու հրապարակել է Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթար Հայրապետյանը իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավման մասին
- Փաշինյանն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին
- Իրանի շահերից բացարձակապես չի բխում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը. Գոհար Իսկանդարյան
- Ահարոն Վարդանյան. Իրանը հյուսիսային սահմանների մոտ է տեղափոխում ծանր սպառազինություն
- Իրանը նախազգուշացնում է` իր սահմաններին սխալ նշանառություններ չանել
- Վարդան Ոսկանյան. Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին