Ղարաբաղի հարցով Մակրոնը զանգահարել է Պուտինին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ։
Կրեմլի պաշտոնական էջի փոխանցմամբ, կողմերը քննարկել են հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրումը, լուրջ անհանգստություն են հայտնել շարունակվող լակնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ։
Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները միմյանց հետ հեռախոսազրույցում կողմերին զսպվածության, կրակի անհապաղ դադարեցման, լարվածության թուլացման կոչ են արել։
Նշվել է, որ ԼՂ ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծումն այլընտրանք չունի։
Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափանիշներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ) համանախագահող երկրների ղեկավարների անունից հանդես գալ հայտարարությամբ՝ հօգուտ զինված առճակատման շուտափույթ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը պլանավորում է Պուտինի ու Թրամփի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի hետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին