Արցախում վիրավորված Մանուել Մանուկյանը Հերացի համալսարանական կլինիկա է տեղափոխվել
Արցախում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում ստացած վիրավորումով այսօր Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկա է տեղափոխվել Մանուել Մանուկյանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը Արցախ էր մեկնել ոչ միայնակ, այլ ընկերների հետ։ Նրանցից մեկն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ու զոհվել, իսկ Մ.Մանուկյանը վնասվածքով տեղափոխվել Երեւան։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքան։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից կիրառվում է ոչ միայն թուրքական արտադրության զինտեխնիկա, այլ նաև թուրքական զորամիավորումներն են մասնակցում գրոհներին։Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Վարձկանների օգտագործումը փաստել են նաեւ միջազգային լրատվամիջոցները։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում զոհվել են 11 և վիրավորվել 60-ից ավելի քաղաքացիական անձինք
- Մեր բժիշկների շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից
- Մինչև վերջ կատարել ենք մեր խնդիրը.վիրավորված զինվոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան