Արցախցի, սահմանամերձ շրջանների և զինծառայողների երեխաները կարող են բուժօգնություն ստանալ Մուրացան ԲԿ-ում. Մարի Դարակչյան
Եթե կան Արցախից, սահմանամերձ շրջաններից և զինծառայողների երեխաներ, որոնք կարիք ունեն բժշկական օգնության, ապա վերջիններս կարող են ամեն օր ժամը 15։00-17։00 ստանալ բուժօգնություն Մուրացան ԲԿ-ում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանը։
«Իմ կողմից կիրականացվի երեխայի զննում և անհրաժեշտության դեպքում բուժման նշանակում։
Կարող են դիմել 0-17 տարեկան բոլոր երեխաները և դեռահասները մանկաբուժական խնդիրներով։
Հ. Գ. Քանի որ ներկա պահին կարանտինի պատճառով հիվանդանոցում մարդկանց տեղաշարժը խիստ սահմանափակ է և ըստ ցուցումների, ապա կարող եք նշված ժամերին մոտենալ ընդունարան, հարցնել Մարի Դարակչյանին։
Հ.Հ.Գ. Խնդրում եմ կիսվել խմբերում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաների կարողանամ օգտակար լինել։
Շնորհակալություն»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ. Փաշինյան
- Պատերազմի ավարտին նպաստող գլխավոր ֆակտորը խելքն է, որը բացակայում է թշնամու մոտ. Արցախի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան