Լիտվացի պատգամավորը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների կապակցությամբ
Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բեռնատոնիսն այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում ցավակցություն է հայտնել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված հայերի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի խաղաղ բնակչության շրջանում արդեն հաղորդվել է 8 զոհի մասին. Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ: Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հայկական կողմն ունի զոհեր զինծառայողների շրջանում։Այսօր Թշնամին հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը։Հադրութին հարվածել են հրետանիով։ Կրակ բացել ու վիրավորել լրագրողների։ Մեկ ֆրանսիացի լրագրողի վիճակ ծանր է։ Նրան ուղեկցողը մահացել է։
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ ագրեսիան պլանավորվել է բոլոր ոլորտներով՝ այդ թվում նաև տեղեկատվական, որի վկայությունն էր այն, որ Արցախում ռազմական ագրեսիայից րոպեներ անց արդեն թուրքական ԶԼՄ-ներն ուղիղ եթերներ էին տալիս առանջնագծից։
Ադրբեջանն իր բնակչությանը գրեթե ամբողջությամբ տեղեկատվական բլոկադայի մեջ է պահում՝ չկա ինտերնետ, չեն աշխատում սոցցանցերը, բաց էր միայն թվիթերը՝ սեփական պրոպագանդան տարածելու համար, որն այսօր արդեն ևս սահմանափակված է։Ադրբեջանը չի թույլ տալիս օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչներին գալ երկիր ու լուսաբանել այն, ինչ անում է ինքը, այլ միայն թույլատրում է իրեն հավատարիմ մեծ եղբոր՝ Թուրքիայի ԶԼՄ-ներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, չի հայտնում իր զոհերի ու կորուստների մասին, բնականաբար, սեփական ժողովրդի ցասումի դեմ առնելու ու դիկտատուրան շարունակելու համար, այնինչ հայկական կողմի պաշտոնական տվյալներով, այն ունի հարյուրավոր զոհեր ու զինտեխնիկայի կորուստ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան