ՌԴ-ն և Թուրքիան կողմ են արտահայտվել արցախյան շփման գծում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը
Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլույթ Չավուշօղլուի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջից։
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նախարարներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ և կողմ արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Ընդգծվել է հակամարտության մեջ այլ շրջաններից ապօրինի զինված կազմավորումների զինյալների ներգրավման անթույլատրելիությունը:
Նշվել է հավասարակշռված քայլերի անհրաժեշտությունը՝ Բաքվին և Երևանին քաղաքական և դիվանագիտական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից:
Նրանք վերահաստատել են իրենց սերտորեն համագործակցելու պատրաստակամությունը՝ հնարավորինս շուտ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային ալիք վերադարձնելու համար:
Ռուսական կողմից ուշադրություն է հրավիրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկված ջանքերի վրա, ներառյալ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Արցախի հարցով փակ նիստ է անցկացնում այս պահին. Աշոտյան
- Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման տեղեկությունը
- Եվրոպական ազատ դաշինքը դատապարտում է Արցախի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը
- Արցախի ԱԺ-ն կոչով դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին
- Ադրբեջանի կողմից Արցախում լրագրողներին հրետակոծելը վկայում է տարբերակում չդնելու մասին. ՄԻՊ