Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 6640 դեպք: Ապաքինվել է ևս 299 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 3419:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 39 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5413 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:
Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 869 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոանվիրուսի 326 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա