Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել
Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել։
Նշեմ, որ այսօր Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծման են ենթարկվել լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտասահմանցի Le monde-ի 2 օպերատորները։
Այն ինչ տեղի է ունեցել Մարտունի քաղաքում այդ պահին դիտարկվում էր նաև ադրբեջանական ԱԹՍ-ների միջոցով։
ԶԼՄ-ների ներկայացուցիչները հատուկ տարբերանշաններով էին, նկատելի վայրում գրված էր PRESS, ինչը չէր կարող չֆիքսվել ԱԹՍ-ների կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից Արցախում լրագրողներին հրետակոծելը վկայում է տարբերակում չդնելու մասին. ՄԻՊ
- Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են
- Արցախում՝ վիրավոր լրագրողներին տեղափոխող մեքենան
- Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախում Agence France-Presse -ի լրագրողներին տեղափոխող մեքենային
- Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են 2 լրագրողներ Le Monde-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան