Թբիլիսահայությունն ակցիա են իրականացրել
Թբիլիսահայությունն այսօր հանդես է եկել ակցիայով, որի ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ քայլերթով նախ շարժվել են «Mtavari archi» հեռուստաընկերության մոտ և իրենց բողոքի ձայնը հնչեցրել արցախյան ռազմական գործողությունների վերաբերյալ հեռուստաալիքի միակողմանի՝ ընդգծված պրոադրբեջանական և ոչ պրոֆեսիոնալ գործունեության դեմ։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Ապա թբիլիսահայերը հավաքվել են Վրաստանում ՀՀ դեսպանության առջև և իրենց զորակցությունը հայտնել Մայր Հայրենիքին ու մարտի դաշտում հերոսաբար մարտնչող հայ զինվորին։
Հավաքի մասնակիցների հետ հանդիպել է նաև դեսպան Ռուբեն Սադոյանը և նշել, որ հայի միասնականությունը և ոգին անկոտրում են, որի ապացույցն է նաև աջակցության այս հավաքը։
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքցիներն Արյունաբանական կենտրոնին նվիրել են ամենագնաց
- Գիորգի Գախարիա․ Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում հյուրընկալել հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպումը
- Ջավախքցիները բացել են վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը
- Ջավախքցիները փորձում են թույլ չտալ թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին