Հուսամ միջազգային լրագրողական կազմակերպությունները կլինեն շատ ավելի հասցեական. Զոհրաբյան
Լրագրող ընկերներս, պինդ մնացեք։ Նման կոչով է հանդես եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Թուրքա-Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմում թիրախում են նաեւ լրագրողները, ովքեր զինվորների հետ միասին առաջնագծում իրենց մասնագիտական գործն են անում։ Ռմբակոծության տակ են ընկել ու վիրավորում են ստացել Արցախում աշխատող՝ հայկական եւ արտերկրի լրատվամիջոցների լրագրողները. «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի օպերատոր Արամ Գրիգորյանը, 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը, հրետակոծության տակ են ընկել ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու «Le Monde»-ի թղթակից Ալլան Կավալի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը եւս «Գրադ»-ի հրետակոծության թիրախ է դարձել ու բարեբախտաբար չեն տուժել։
Թուրք-ադրբեջանական զինուժը թիրախավորել է նաեւ «Agence France-Presse»-ի լրագրողներին տեղափոխող մեքենան. կան ծանր վիրավորներ։
«Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին եւս ռմաբկոծության թիրախ է դարձել ու այս պահին ռմբապաստարանում է։
Առողջություն ու կամք ձեզ իմ լրագրող ընկերներ եւ Աստված զինվորի հետ, քանզի այս պահին դուք եւս զինվոր եք, որ կռվում եք առաջնագծում։
Իսկ միջազգային լրագրողական, իրավապաշտպան կազմակերպությունները, հուսամ, իրենց հայտարարություններում ձեռնպահ կմնան «հարգարժան միջազգային հանրության» լղոզած ձեւակերպումներից ու կլինեն շատ ավելի հասցեական»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը բժշկական ինքնաթիռ է ուղարկում՝ իր լրագրողներին տարհանելու համար
- Ադրբեջանի կողմից Արցախում լրագրողներին հրետակոծելը վկայում է տարբերակում չդնելու մասին. ՄԻՊ
- Արցախում՝ վիրավոր լրագրողներին տեղափոխող մեքենան
- Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախում Agence France-Presse -ի լրագրողներին տեղափոխող մեքենային
- Ադրբեջանի հրետակոծությունից վիրավորում է ստացել 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին