Ներքին հակասությունները..., հակակրանքը պետք է փաթեթավորել և ուղարկել աղբարկղ. Տիգրան Աբրահամյան
Ռազաճակատի տարբեր ուղղություններում ադրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեզ ոչ մի դեպքում հանդարտվելու, զգոնությունը թուլացնելու առիթ չեն տալիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Նույնը վերաբերվում է տեղեկատվական պայքարին։
Հայաստանի և Արցախի ներքին համախմբվածությունը վնասող ցանկացած հայտարարություն, գրառում, քայլ պետք է արագ կանխել, չեզոքացնել, ինչ գնով էլ լինի։
Ներքին հակասությունները, հակակրանքը, ոչ սթափ գնահատականները պետք է փաթեթավորել և ուղարկել աղբարկղ։
Մեզ մարտիկներ են անհրաժեշտ պայքարի բոլոր ճակատներում, իսկ դա միայն ռազմաճակատը չի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ճեպազրույցի ընթացքում անդրադարձել էր նաև հայաստանյան որոշ ԶԼՄ-ների աշխատանքին՝ նշելով, որ այդ ԶԼՄ-ները պատվերով իրեն վարկաբեկող նյութեր էին հրապարակում, և ինքը դա չի մոռացել։ Նա նշել էր, որ այդ լրատվամիջոցների, իր խոսքով, «ներքին թշնամիների» դեմ պայքար ևս լինելու է։ Այս հայտարարությունը բազում քննարկումների և քննադատությունների պատճառ էր դարձել։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը չի կարողանում կտրուկ փոփոխություններ մտցնել
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի իշխանություններն իրենց զորքին պարտադրված ջախջախման են տանում
- Բոլորս պետք է ապրենք հանուն Հայաստանի և Արցախի. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան