Ջավախքցիներն Արյունաբանական կենտրոնին նվիրել են ամենագնաց
Բավրա գյուղի բնակիչները պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին ամենագնաց են նվիրել: Jnews-ը գրում է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի բնակիչները Վրաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի համար գնել են արտաճանապարհային ամենագնաց մեքենա:
Խաղաղության հաստատումից հետո մեքենան կմնա Կենտրոնի տրամադրության տակ և կծառայի իր նպատակներին:
Բավրայի բնակիչները նաև գումար են հավաքում Լեռնային Ղարաբաղի համար անհրաժեշտ այլ կարիքների համար և պատրաստում հումանիտար օգնություն՝ սննդի տեսքով:
Ջավախքում դրամահավաք և սննդի հավաքագրում է իրականացվում ամենուր՝ գյուղերում, Ախալքալաք ու Նինոծմինդա քաղաքներում:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքի եկեղեցու բակում մեկ օրում մոտ 5000 դոլոր հանգանակեցին Արցախի համար
- Ջավախքցիները բացել են վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը
- Ջավախքցիները փորձում են թույլ չտալ թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան
- Ջավախքից 2 բեռնատարով մթերք են ուղարկել դիրքեր
- Ջավախքի հայ ազգաբնակչությունը վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու
- Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին